Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (AM)+374 (041) 62-30-11
  • (AM)+374 (096) 62-30-11
  • (FR)+33 (06) 78-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2016 » Մարտ » 19 » Նիդեռլանդների հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները
    18:51
    Նիդեռլանդների հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները





















     

    Nike ընկերությւոնը և Նիդեռլանդների ազգային հավաքականը ներկայացրեցին հավաքականի նոր տնային և հյուրընկալվող մարզաշապիկները, որոնք կօգտագործվեն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի համար:

    Մարզաշապիկները պատրաստված են  Nike-ի նոր սերնդի՝ Vapor տեխնոլոգիայով, և նույն դիզայնով, ինչ ընկերության մյուս մարզաշապիկները՝ նախատեսված Եվրոպայի առաջնության համար:

    Ինչպես տնային այնպես էլ հյուրընկալվող մարզաշապիկները համալրվել են մի շարք յուրահատկություններով, որոնք բնորոշում են այս հավաքականը: Օձիքի հետին մասում հայտնվել է "NEDERLAND" գրությունը, իսկ թևքերի ներքին հատվածներին համապատասխանաբար աջից և ձախից գրված են "Oranje Leeuwen" (Նարնջագույն առյուծներ):


    Տնային մարզաշապիկ

    Տնային մարզաշապիկը հավաքականի ավանդական նարնջագույն գույնի է: Ըստ Nike-ի վերջին դիզայնի, թևքերի և ուսերի հատվածը ավելի մուգ նարնջագույն է, քան մյուս հատվածը: Երկրի գերբը, Nike-ի նշանը և այլ փոքր դետալներ արված են մանուշակագույն գույնով:

    Համազգեստը համալրում են նարջագույն և մանուշակագույն դետալներով շորտը և մանուշակագույն գիտրիները:

     

    Հյուրընկալվող մարզաշապիկ

    Հյուրընկալվող մարզաշապիկը ոգեշնչված է տնային մարզաշապիկի վրա օգտագորված մանուշակագույն երանգից: Թևերի և ուսերի համար, ինչպես նաև երկրի գերբի և Nike -ի լոգոյի համար օգտագորվել է երկնագույն երանգ:

    Համազգեստը համալրում են մանուշակագույն շորտը և երկնագույն գիտրիները:


    Դիտումներ: 490 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa