Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (AM)+374 (041) 62-30-11
  • (AM)+374 (096) 62-30-11
  • (FR)+33 (06) 78-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հուլիս » 4 » Միլանի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը
    13:23
    Միլանի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը





















    Միլանը և Adidas-ը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:

    Մարզաշապիկը հարգանքի տուրք է Ռոսսոներիի ավանդական գույներին և ավանդույթներին, քանի որ ակումբը վերադառնում է պատմական շերտերին՝ 5 սև և 4 կարմիր գծեր, բայց միևնույն ժամանակ շեշտը դնելով նորարարության և դիզայնի նոր տենդենցների վրա: Այն իր մեջ համախմբում է ակումբի անցյալը, ներկան և ապագան:

    Ինչպես Միլանի մյուս մարզաշապիկները, 2015/16 տնայինը ևս ունի Իտալական եռագույնը՝ տրիկոլորեն, և իր վրա կրում է նաև Expo2015-ի գույները, որը կարևոր նշանակություն ունի Միլան քաղաքի համար և անցկացվում է 2015-ի մայիսի 1-ից մինչ հոկտեմբերի 31-ը:

    Adidas-ի երեք գծերը այս տարի մոխրագույն են, իսկ օձիքի ետևի մասում նույնպես մոխրագույնով՝ ակումբի պաշտոնական շրիֆտով գրված է ''AC Milan'' գրությունը:

    Երկրորդ տարին անընդմեջ, մարզաշապիկի ավանդական ոճի հետ մեկտեղ, շապիկների վրա առկա է Սուրբ Գեորգիի խաչը, որը Միլան քաղաքի պատմական գերբի կարևորագույն մասն է: 

    Նոր տնային շորտը սպիտակ է՝ երեք մոխրագույն գծերով, Միլանի լոգոտիպը առջևի մասում է, իսկ Adidas-ի կարմիր լոգոտիպը՝ ետևի մասում:

    Տնային գիտրիները  նույնպես սպիտակ են՝ մեխրագույն դետալներով:

    Դիտումներ: 400 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa