Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (AM)+374 (041) 62-30-11
  • (AM)+374 (096) 62-30-11
  • (FR)+33 (06) 78-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Նոյեմբեր » 18 » Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները
    13:42
    Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները





















    Adidas ընկերությունը և Շվեդիայի հավաքականը ներկայացրեցին հավաքականի նոր տնային և հյուրընկալվող մարզաշապիկները 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար:

    Շվեդիայի հավաքականը փլեյ-օֆֆ փուլում կարողացավ երկու խաղերի արդյունքում հաղթել Դանիայի հավաքականին և նվաճել Եվրո 2016-ի ուղեգիր:

    Հիմնվելով նույն Գերմանիայի հավաքականի տնային մարզաշապիկի մոդելից, Շվեդիայի հավաքականի նոր տնային մարզաշապիկը ավանդական դեղին գույնի է, համադրված կապույտ երանգներով:

    Օձիքը կլոր է և կապույտ գույնի, Adidas-ի լոգոն և ավանդական գծերը նույնպես կապույտ գույնի են:

    Մարզահագուստը համադրված է կապույտ շորտով և դեղին գիտրիներով:

    Նոր հյուրընկալվող մարզաշապիկը Եվրո 2016-ի համար մուգ կապույտ է, առջևի մասը դիզայնական համադրությամբ ունենալով երեք մոխրագույն գույնի երանգներ:

    Հյուրընակվող մարզաշապիկի օձիքը նույնպես կլոր է, իսկ ահա ետևի մասում առկա է Շվեդիայի դրոշի գույները:

    Հյուրընկալվող համազգեստի շորտն ու գիտրիները մուգ կապույտ գույնի են:

    Դիտումներ: 368 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa