>

Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (AM)+374 (041) 62-30-11
  • (AM)+374 (096) 62-30-11
  • (FR)+33 (06) 78-10-70-04
  • I ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ I



    ՖՈՒՏԲՈԼ ՍԹՈՐ ՍՊԸ

    Սույն ընդհանուր պայմանները սահմանում և կարգավորում են Ֆուտբոլ Սթոր ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:

    Օգտվելով NewFoobaallJerseys.com-ից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքման պայմաններ և վճարման պայմաններ բաժիններում:

    «NewFootballJerseys.com» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Ֆուտբոլ Սթոր ՍՊ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

    Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:

    Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

    Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:


    ԳՐԱՆՑՈՒՄ

    Դուք Կայք կարող եք այցելել առանց գրանցման, սակայն Կայքի և Ընկերության մատուցած ծառայություններից օգտվելու համար անհրաեշտ է գրանցում: NewFootballJerseys.com-ում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները` էլ. փոստ, անուն, ազգանուն, տարիքը, սեռը:

    Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:


    ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

    NewFootballJerseys.com կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր: 

    Պատվերը համարվում է հաստատված դրա դիմաց ընտրված մեթոդով վճարմումը ստանալուց պահից սկսած:

    Նախընտրած ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է Կայքում տեղադրել պատվեր: Պատվիրելու համար պետք է հստակ նշել նախընտրած ապրանքի (ների) պարամետրերը, համապատասխան չափսը, որից հետո ձևակերպել պատվերը: Պատվերը տեղադրելիս անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝ Ձեր անուն և ազգանունը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, առաքման հասցե և փոստային ինդեքս: Պատվեր կարող եք իրականացնել միայն գրանցվելուց հետո: Խնդրում ենք  չափսը ընտրել ըստ համապատասխան չափսերի սանդղակի, որը տեղադրված է յուրաքանչյուր ապրանքի նկարագրության մեջ: Եթե, այդուամենայնիվ,  առաջանում են դժվարություններ ճիշտ չափսի կամ մոդելի ընտրության, ինչպես նաև պատվերների տեղադրման և վճարման հարցում, ապա Ընկերության աշխատակիցները կօգնեն ճիշտ իրականացնել գործընթացը:


    ՊԱՏՎԻՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

    Ապրանքը վերադարձվում կամ փոխարինվում է գնման պահից 14 օրվա ընթացքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
     

    Պատվերը վերադարձնել կարող եք, եթե պատվերը վնասված է, չափսը չի համապատասխանում Ձեր պատվիրած չափսի հետ կամ ինչ-որ թերություն կա պատվերի մեջ, որն առաջացել է Ընկերության մեղքով: Եթե Դուք եք սխալվել չափսի կամ մոդելի ընտրության հարցում, ապա Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա համար:


    Ապրանքը ստուգել տեղում` առաքչի մոտ: Եթե Դուք ընդունում եք ապրանքը ու հետագայում գնված ապրանքի հետ խնդիր է լինում, ապա NewFootballJerseys.com-ը դրա համար պատասխանատվություն չի կրում:


    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Ընկերությունը պարտավորվում է Ձեր պատվերը պատշաճ կերպով  ընդունել, հավաքագրել, նախապատրաստել և  ընտրված առաքման մեթոդին համապատասխան ժամկետում հանձնել Ձեզ՝ պատվերի պարամետրներին համապատասխան և անվնաս:

    Ապրանքի վնասված լինելու կամ պատվերի պարամետրերի հետ ցանկացած անհամապատասխանության դեպքում Ընկերությունը պարտավորվում է ետ ընդունել և փոխարինել ապրանքը նորով, կամ գնորդի պահանջով ետ ընդունել ապրանքը և վերադարնել վճարված գումարը:

    Ընկերությունը պարտավորվում է պատվերը Ձեզ հանձնելու հստակ ընտրված ժամկետի շրջանակներում: Եթե որևէ պատճառով պատվերը ժամանում է նշված ժամկետից ուշ, ապա Ընկերությունը պարտավորվում է ետ վերադարնել առաքման համար վճարված գումարը (եթե այդպիսին առկա է):

    Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

    Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել:


              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa