>

Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (AM)+374 (041) 62-30-11
  • (AM)+374 (096) 62-30-11
  • (FR)+33 (06) 78-10-70-04

  • Ի՞նչ ժամանակահատվածում Ձեր պատվերը կժամանի Հայաստան     

    Պատվերը հաստատելուց հետո ապրանքը պատրաստվում է 1-3 աշխատանքային օրում և ուղարկվում համապատասխան առաքման մեթոդով, որն ընտրում եք Դուք՝ պատվերը հաստատելիս: Մեր հաճախորդների հարմարավետության և ժամանակի արդյունավետ կառավարման համար առաջարկում ենք պատվերների Հայաստան ժամանելու երեք տարբերակ, իսկ թե ո՞ր ծառայությունից օգտվել՝ ընտրում եք Դուք:

     


    • Էքսպրես առաքում (3-6 օր)



    Էքսպրես առաքման դեպքում Ձեր պատվերը Հայաստան կժամանի 3-6 աշխատանքային օրում: Էքսպրես առաքումն արժե 15.000 դրամ:


    • Արագ առաքում (7-14 օր)



    Արագ առաքման դեպքում Ձեր պատվերը Հայաստան կժամանի 7-14 աշխատանքային օրում: Արագ առաքումն արժե 2500-4500 դրամ՝ կախված ապրանքների քանակից: 75.000 դրամ և ավելի գնման դեպքում արագ առաքումը կիրականացնենք անվճար:  


    • Անվճար առաքում (25-35 օր)



    Անվճար առաքման դեպքում Ձեր պատվերը Հայաստան կժամանի 25-35 աշխատանքային օրվա ընթացքում:



     

    Ինչպե՞ս կարող եք ստանալ Ձեր պատվերը Հայաստանում      

    Պատվերները՝ Ձեր ընտրած մեթոդով Հայաստան ժամանելուն պես, մեր ներկայացուցիչը կկապնվի Ձեզ հետ և կտեղեկացնի պատվերի ժամանման մասին: Երևանում և մարզերում պատվերները ստանալու համար ևս ունենք առաքման երեք տարբերակ: Ընտրե՛ք ըստ Ձեր հարմարավետության՝  

     


    • Հանդիպում ներկայացուցչի հետ (Անվճար)



     Առաքման այս մեթոդի դեպքում ապրանքը վերցնում եք ինքներդ: Մեր ներկայացուցիչը կկապնվի Ձեզ հետ և կտեղեկացնի, թե որտեղից կարող եք վերցնել Ձեր պատվերը: Այս մեթոդը գործում է միայն Երևանի տարածքում:  


    • Առաքում Ձեր հասցեով (500 դրամ)



    Առաքման այս մեթոդի դեպքում մեր աշխատակիցները կառաքեն պատվերը Ձեր նշած հասցեով: Այս մեթոդը գործում է միայն Երևանի տարածքում: Առաքումը Ձեր հասցեով կիրականացվի 24 ժամվա ընթացքում:


    • Առաքում մարզեր (1500 դրամ)



    Մենք կարող ենք Ձեր պատվերն ուղարկել ՀՀ բոլոր մարզեր: Մարզերում առաքումը իրականացվում է փոստային ծառայության միջոցով (Հայփոստ), Ձեր նշած հասցեով: Փոստային ծառայության միջոցով պատվերը մարզեր կհասնի 2-3 աշխատանքային օրվա ընթացում: 

    NewFootballJerseys.сом

              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa